23.03.2017 12:48

ՀԱՀ նախագահ. Ռասիզմը մարդու իրավունքների ամենանողկալի ոտնահարումն է

ՀԱՀ նախագահ. Ռասիզմը մարդու իրավունքների ամենանողկալի ոտնահարումն է

ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման խոստովանել է, որ ապարտեիդի վարչակարգի տապալումից 23 տարի անց էլ երկրում շարունակում է գոյություն ունենալ ռասիզմը, և հայտարարել է դրա դրսևորման դեմ օրենսդրորեն պայքարելու մտադրության մասին:

«Ցավոք՝ ռասիզմի գաղափարախոսությունն ամուր նստած է մեր հասարակության որոշ շերտերում: Այն իրենից ներկայացնում է մարդու իրավունքների ոտնահարման ամենանողկալի տեսակը,- հայտարարել է Զուման ՀԱՀ-ում մարդու իրավունքների օրվա տոնակատարության ժամանակ:- Սևամորթ քաղաքացիները պետք է գիտակցեն իրենց հավասարությունը ռասայական այլ խմբերի հետ: Իրական ազատությունը ձեռք կբերվի միայն այն ժամանակ, երբ նրանք հասկանան, որ իրենք երկրորդ սորտի մարդիկ չեն, իսկ սպիտակամորթներն էլ գիտակցեն, որ իրենք բարձրակարգ ռասա չեն»:

Փոխանցում է ТАСС-ը: