23.03.2017 14:37

Հասան Ռոհանին մեկնում է Մոսկվա

Հասան Ռոհանին մեկնում է Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-28-ին պաշտոնական այցով Մոսկվայում կլինի

«Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը: Հատուկ ուշադրություն կդարձնեն առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում խոշոր համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում: Բանակցությունների արդյունքում մի շարք երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն»,- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: