26.12.2012 19:08

Բեն Աֆլեքը հերքել է իր քաղաքական կարիերայի մասին լուրերը

Բեն Աֆլեքը հերքել է իր քաղաքական կարիերայի մասին լուրերը

Հայտնի դերասան  և ռեժիսոր Բեն Աֆլեքը հերքել է դեկտեմբերի կեսերին տարածված լուրերն այն մասին, թե ինքը մտադիր է զբաղեցնել սենատորի պաշտոնը Մասաչուսեթսից, հաղորդում է lenta.ru-ն: Լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման գործող սենատոր Ջոն Քերիի թեկնածությունն առաջադրեց պետքարտուղարի պաշտոնում: Կինոգործիչն իր ֆեյսբուքյան էջում  նշել է, որ շատ է սիրում Մասաչուսեթսը, որտեղ անցկացրել է մանկությունը, և հետաքրքրությամբ է վերաբերվում քաղաքական գործընթացներին, սակայն մտադիր չէ որևէ պաշտոն զբաղեցնել, այլ դրա փոխարեն ժամանակը կնվիրի իր իսկ կողմից 2010 թ. հիմնված բարեգործական կազմակերպությանը, վետերաններին աջակցելուն, սովահարության խնդիրներին,  կինեմատոգրաֆը կծառայեցնի այնպիսի վիճելի թեմաների արծարծմանը, ինչպիսին ԱՄՆ-ի և Իրանի փոխհարաբերություններն են: