24.03.2017 21:16

Չեչնիայում զորամասի վրա հարձակման հետեւանքով 6 զինվորական է սպանվել

Չեչնիայում զորամասի վրա հարձակման հետեւանքով 6 զինվորական է սպանվել

Չեչնիայում տեղակայված Ռուսաստանյան գվարդիայի զորամասի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով 6 զինվորական է զոհվել, սպանվել են նաեւ բոլոր հարձակվողները:

Մոսկվայի ժամանակով կեսգիշերն անց Չեչնիայի Նաուրսկայա ստանիցայի շրջանում գտնվող զորամասի վրա 6 գրոհային է հարձակվել: Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով, գրոհայիններն օգտվել են ուժեղ մառախուղից եւ փորձել են ներթափանցել ռազմական ավանի տարածք, սակայն զինվորականները նկատել են նրանց: Վնասազերծված ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են զենք ու զինամթերք, իսկ նրանցից երկուսի մարմիններին ամրացված են եղել մահապարտի գոտիներ: