27.03.2017 21:16

Տանզանիայում ռեփերին ձերբակալել են «իշխանությանը վիրավորող» երգի պատճառով

 Տանզանիայում ռեփերին ձերբակալել են «իշխանությանը վիրավորող» երգի պատճառով

Տանզանիայում ապրող ռեփեր Էմանուել Էլիբարիկին ձերբակալվել է երգի պատճառով, որի տեքստը դատարանը վիրավորական է համարել իշխանությունների համար, տեղեկացնում է BBC-ն:
Անցած շաբաթ ռեփերի կատարումը լայնորեն տարածվել է համացանցում: Երաժիշտն իր երգի միջոցով դիմում է բժշկին` հարցնելով «Արդյո՞ք մեր երկրում դեռ խոսքի ազատություն կա»:
Նշվում է, որ երաժիշտը ձերբակալվել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ջոն Գուֆուլին լրատվամիջոցներին հայտնել է, որ նրանք օժտված չեն լիակատար ազատությամբ: