28.03.2017 01:23

ՖԻԴԵ-ն հայտնում է Իլյումժինովի հրաժարականի մասին

ՖԻԴԵ-ն հայտնում է Իլյումժինովի հրաժարականի մասին

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հրաժարական է տվել, տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
Կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Իլյումժինովը հրաժարականի մասին հայտարարել է մարտի 26-ին ֆեդերացիայի՝ Աթենքում տեղի ունեցած նախագահների խորհրդի նիստի ժամանակ, իսկ այդ առիթով խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա ապրիլին:
Իլյումժինովի պարտականությւոնները ժամանակավորապես կկատարի Գեորգիուս Մարկոպոլուսը, իսկ ՖԻԴԵ-ի նոր ղեկավարի ընտրությւոնները կանցկացվեն 2018-ին
Սակայն ինքը՝ Իլյումժինովը BBC-ի ռուսական ծառայույանը հայտնել է, որ հրաժարական չի տվել: