28.03.2017 17:23

ԶԼՄ. ԻՊ-ի ահաբեկիչները սպառնալիքներ են տեղացել Իրանի հասցեին

ԶԼՄ. ԻՊ-ի ահաբեկիչները սպառնալիքներ են տեղացել Իրանի հասցեին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրանի հասցեին սպառնալիքներ պարունակող մի տեսահոլովակ է տարածել: Այդ մասին հաղորդել է IRINN լրատվական հեռուստաալիքը:

IRINN-ի տվյալներով՝ համացանցում 37 րոպե տևողությամբ տեսագրություն է հայտնվել, որում հանդես են գալիս ԻՊ-ի երեք գրոհայիններ: Նրանցից առաջինը ելույթ է ունենում որպես պարսկախոսների ներկայացուցիչ, երկրորդը ներկայացնում է բելուջներին, երրորդը խոսում է Իրանի բնակչության արաբալեզու հատվածի անունից: Նրանք Իսլամական Հանրապետության իշխանություններին անվանում են հերետիկոսներ և բնակչությանը անկարգությունների, դիվերսիաների և զինված հարձակումներ գործելու կոչ անում: Ալ-Բալուշի անունով դիմակավոր անձը պնդում է, որ ԻՊ-ն «նվաճելու է Իրանը»:

Փոխանցում է ТАСС-ը: