30.03.2017 16:25

Իրանի Պնախարարը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից

Իրանի Պնախարարը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեխհանը  ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից և չձանձրացնել տարածաշրջանի երկրներին, փոխանցում է Mehr գործակալությունը:

«Ի՞նչ են անում ամերիկացիները Պարսից ծոցում: Նրանք պետք է հեռանան այնտեղից, որպեսզի անհարմարություններ չստեղծեն տարածաշրջանի երկրների համար»,- նախարարի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը:

«Մի՞թե ընդունելի է, որ զինված կողոպտիչ մտնի մեկի տուն և ակնկալի, որ իր առջև կարմիր գորգ են փռելու: Դա ժամանակակից աշխարհի վայրենություններից մեկն է»,- նշել է նա:

Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները զգալիորեն լարվել են: ԱՄՆ նախագահը, մասնավորապես, հայտարարել է, թե նույնքան բարեհաճ չի լինի այդ երկրի հանդեպ, որքան իր նախորդ Բարաք Օբաման էր: Թրամփը քննադատաբար է վերաբերվում Թեհրանի հետ միջուկային պայմանագրին, որը ձեռք է բերվել միջազգային միջնորդների «վեցյակի» կողմից 2015 թ.:

Փոխանցում է ria.ru-ն: