30.03.2017 17:55

Պուտինն անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած ցույցերին

Պուտինն անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած ցույցերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է մարտի 26-ին Մոսկվայում կայացած հակակոռուպցիոն ակցիային՝ հիշեցնելով ուկրաինական «Մայդանը» եւ «Արաբական գարնան» իրադարձությունները:

«Սխալ եմ համարում, եթե ինչ-ինչ քաղաքական ուժեր փորձում են դա օգտագործել ոչ թե իրավիճակի բարելավման համար, այլ քաղաքական իրադարձություններից առաջ ինքնագովազդի համար», - ասել է Պուտինը:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն արդյունավետ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, եւ հիշեցրել է, որ Արեւմուտքը քննադատում է Ռուսաստանում ցուցարարների ձերբակալությունները, այն դեպքում, երբ օրերս Ֆրանսիայում ոստիկանները հաշվեհարդար են տեսել ցուցարարների նկատմամբ: