01.04.2017 14:00

Մարդ պետք է իդիոտ լինի, որ Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգը «ռազմավարություն» անվանի

Մարդ պետք է իդիոտ լինի, որ Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգը «ռազմավարություն» անվանի

Քաղաքացի Մարիամ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրում է.

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը հայտարարել է. «Տեր-Պետրոսյանի ընտրած ռազմավարությունը չբարձրացրեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի վարկանիշը» (1in.am, 31.03.2017):

Մարդ պետք է ակադեմիկոսի տիտղոսով իդիոտ լինի, որ Ղարաբաղին ու Հայաստանին սպառնացող աղետի մասին Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգը «ռազմավարություն» անվանի: Սա է, ահա, հայ մտավորականության իրական դեմքը` մտավորականություն, որը թքած ունի թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի վրա, միայն թե պահպանի իշխանության կերակրատաշտից օգտվելու իրեն բաժին հասած ողորմությունը: 
Կարդացեք այդ, հայ էլ չէ, վայ-մտավորականներին ուղղված` Վարուժան Ավետիսյանի նամակը (aravot.am, 31.03.2017):