01.04.2017 21:53

Մահացել է պոետ Եվգենի Եվտուշենկոն

Մահացել է պոետ Եվգենի Եվտուշենկոն

Խորհրդային շրջանի ռուս հայտնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն մահացել է ԱՄՆ-ում 85 տարեկան հասակում, ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել են պոետի կինը՝ Մարիան, եւ նրա մի քանի մտերիմ ընկերները: Նախօրեին նրան ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: 

Պրոդյուսեր Սերգեյ Վիննիկովը հայտնել է, որ Եվգենի Եվտուշենկոն խնդրել է իրեն թաղել գրողների Պերեդելկինո ավանում՝ Բորիս Պաստեռնակի կողքին:

2013-ին անդամահատվել է Եվտուշենկոյի ոտքը: 2015-ին նա սրտի վիրահատություն տարավ:

Եվտուշենկոն ավելի քան 150 գրքի հեղինակ է, դրանք թարգմանվել են շատ լեզուներով:

Եվտուշենկոն ծնվել է 1932-ին, Իրկուտսկի մարզի Զիմա կայանում՝ ծագումով գերմանացի Ալեքսանդր Գանգնուսի ընտանիքում: