26.12.2012 23:29

Հնդկաստանի կառավարությունը կհետաքննի ավտոբուսում կատարված բռնաբարության փաստը

Հնդկաստանի կառավարությունը կհետաքննի ավտոբուսում կատարված բռնաբարության փաստը

Հնդկաստանի կառավարությունը լրացուցիչ հետաքննություն է նշանակել Դելիում 23-ամյա ուսանողուհուն բռնաբարելու գործի առնչությամբ, հայտնում է BBC-ն:

Դեկտեմբերի 16-ին մի քանի տղամարդ բռնաբարել էն 23-ամյա աղջկան ավտոբուսում, ծեծել են նրան երկաթյա ձողով եւ նետել են ճանապարհի վրա:

Հանցագործության զոհը մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ վիճակում: Ձերբակալվել են վեղ կասկածյալներ: Հատուկ խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել նմանատիպ հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելու հնարավորությունը: