03.04.2017 18:39

Սանկտ-Պետերբուրգի մետրոյում չպայթած ռումբ է հայտնաբերվել

Սանկտ-Պետերբուրգի մետրոյում չպայթած ռումբ է հայտնաբերվել

Ռուսատսանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է, որ պետերբուրգյան մետրոյի «Վոսստանիե» կայարանում հայտնաբերվել է չպայթած ռումբ՝ Կոմիտեի տվյալներով, այն արդեն վնասազերծված է: 

Գերատսչության տվյալներով, պայթուցիկ սարքը ինքնաշեն էր, նրա ուժգության ու տեսակի մասին տվյալներ չկան:

Կասկածելի պայուսակի մասին լրատվամիջոցները հայտնեցին երկու այլ կայարանների միջեւ տեղի ունեցած պայթյունից հետո:

Այսօր Երեւանի ժամանակով ժամը 15:00-ի մոտ պայթյուն է տեղի ունեցել Սանկտ-Պետերբուրգի մետրոյում: Պայթյունը որոտացել է գնացքի վագոնում: Վերջին պաշտոնական տվյալներով, պայթյունի հետեւանքով զոհվել է 9 մարդ: