27.12.2012 01:07

Սիրիական ընդդիմություն. Բանակի հրաձգության հետեւանքով 20 մարդ զոհվել

Սիրիական ընդդիմություն. Բանակի հրաձգության հետեւանքով 20 մարդ զոհվել

Սիրիական ընդդիմության տվյալներով, առնվազն 20 մարդ, այդ թվում՝ ութ երեխա է զոհվել կառավարական զորքերի կողմից հյուսիսային Ռաքքա գավառում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:

Այս պահին հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել հրաձգությունը:

Նախօրեին Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը իր ավանդական սուրբծննդյան «Urbi et Orbi» ուղերձի ժամանակ կոչ է արել Սիրիայում դադարեցնել արյունահեղությունը: