06.04.2017 00:13

Amnesty-ն կոչ է անում Մոսկվային՝ հետաքնել Չեչնիայում միասեռականների սպանությունների մասին հաղորդումները

Amnesty-ն կոչ է անում Մոսկվային՝ հետաքնել Չեչնիայում միասեռականների սպանությունների մասին հաղորդումները

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել ռուսաստանյան իշխանություններին՝ անհապաղ հետաքննել Չեչնիայում միասեռականների առեւանգումների, խոշտանգումների եւ սպանությունների վերաբերյալ հաղորդումները, որոնք հրապարակել են «Նավայա գազետա» պարբերականը եւ ռուսաստանցի ԼԳԲՏ-ակտիվիստները:  

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նաեւ պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք առնեն՝ ապահովելու յուրաքանչյուր անձի անվտանգությունը, որը կարող է ռիսկի ենթարկվել Չեչնիայում իր սեռական կողմնորոշման պատճառով, եւ ամենավճռական կերպով դատապարտեն պաշտոնատար անձանց կողմից արված խտրական մեկնաբանությունները:

«Նովայա գազետան» ապրիլի 1-ին «Պատվի սպանություն» վերտառությամբ հրապարակել է հետաքննություն, որում նշվում է, որ Չեչնիայում վերջին շաբաթների ընթացքում բերման են ենթարկվել հարյուրավոր տղամարդիկ, որոնք կասկածվում են միասեռական կապերի մեջ: Մամուլի տվյալներով, հայտնի է առնվազն երեք մարդու մասին, որոնք սպանվել են առեւանգողների կողմից, սակայն չի բացառվում, որ նման սպանություններ ավելի շատ են եղել: