12.04.2017 15:35

UNICEF. Տարեսկզբից «Բոկո Հարամի» մահապարտ է դարձել 27 երեխա

UNICEF. Տարեսկզբից «Բոկո Հարամի» մահապարտ է դարձել 27 երեխա

Այս տարեսկզբից «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը 27 երեխաների ու անչափահասների օգտագործել է որպես մահապարտ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմանադրամը (UNICEF): Անցյալ տարի նույն ժամանակահատվածում ջիհադիստների ձեռքին կենդանի ռումբ  է դարձել 9 երեխա, իսկ անչափահաս մահապարտների ընդհանուր թիվը 2016 թ. կազմել է 30 մարդ:

ՄԱԿ-ի և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները տագնապ են հնչեցնում այն մասին, որ երեխաները հեշտ ավար են դառնում իսլամիստների համար: Վիճակագրության համաձայն՝ հատկապես աղջիկներն են դառնում կենդանի ռումբեր, քանի որ վերջին տարիներին հակամարտության գոտում գտնվող նիգերիական գյուղերից առևանգվել են հարյուրավոր աղջիկներ:

«Բոկո Հարամը» ձգտում է խալիֆաթ ստեղծել և շարիաթ մտցնել Նիգերիայում:

2009 թվականից  Չադ լճի ավազանի երկրներում «Բոկո Հարամի» գրոհայինների կողմից  սպանվել է ավելի քան 20 հազար մարդ, առնվազն 2,6 մլնը ստիպված է եղել լքել սեփական տունը:

2015 թ. «Բոկո Հարամը» հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Փոխանցում է euronews-ը: