12.04.2017 16:14

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը

Իրանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Ապրիլի 11-ին սկսված՝ թեկնածուների գրանցումը կտևի հինգ օր: Վերջնական ցուցակը կձևավորվի այն բանից հետո, երբ Սահմանադրության պահապանների խորհուրդը կստուգի ստացված հայտերը:

Իր թեկնածությունն է արդեն առաջադրել նախկին մշակույթի նախարար, «Իսլամական դաշինք» կուսակցության կենտրոնական խորհրդի ղեկավար Մոստաֆա Միր Սալիմը:

«Ես եկել եմ ծառայլու մարդկանց՝ շատ փորձառու, հիսնամյա կուսակցության աջակցությամբ: Ես եկել եմ, որպեսզի մարդկանց վերադարձնեմ այն, ինչի համար նրանք պայքարել են Իսլամական հեղափոխության ընթացքում»,- հայտարարել է իր պահպանողական հայացքներով հայտնի քաղաքական գործիչը:

Իր թեկնածությունն է առաջադրել նաև բլոգեր Մեհդի Հազալին, որը հայտնի է Իրանի պետական քաղաքականության և նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քննադատությամբ: «Մենք պետք է թուլացնենք լարվածությունն ամբողջ աշխարհի հետ հարաբերություններում: Մենք չենք կարող նրանց թշնամին լինել, ովքեր, ինչպես մենք ենք պնդում, պարտք են մեզ (Միացյալ Նահանգների)»,- հայտարարել է բլոգերը:

Երկրի գործող նախագահ, ազատական ճամբարի ներկայացուցիչ Հասան Ռոուհանին առայժմ չի հայտարարել նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին:

Երկրի նոր ղեկավարի ընտրությունները կկայանան մայիսի 19-ին:

Փոխանցում է euronews-ը: