27.12.2012 14:53

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը փոքր ինչ վատթարացել է

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը փոքր ինչ վատթարացել է

Նոյեմբերի 23-ից բրոնխիտի սրման պատճառով բժիշկների մշտական հսկողության տակ գտնվող ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի առողջական վիճակը փոքր ինչ վատթարացել է, հայտնում է РИА Новости-ն:

Բժիշկները դեռ դեկտեմբերի սկզբին պատրաստվում էին դուրս գրել Բուշ-ավագին, սակայն դանդաղ ապաքինման պատճառով ստիպված են եղել հրաժարվել այդ մտքից:

88-ամյա նախկին նախագահը տառապում է շնչառական հիվանդություններով և պարկինսովիզմով, ինչի հետևանքով տեղաշարժվում է միայն սայլակի օգնությամբ: