27.12.2012 15:02

Ֆեյսբուքյան արձագանքներ նախագահ Տեր-Պետրոսյանի որոշմանը. Ենթարկվիր իրավիճակին, որ հաղթես

Ֆեյսբուքյան արձագանքներ նախագահ Տեր-Պետրոսյանի որոշմանը. Ենթարկվիր իրավիճակին, որ հաղթես

iLur.am-ը շարունակում է ներկայացնել նախագահական ընտրություններում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման ֆեյսբուքյան արձագանքները:

Տաթեւ Զորյան. «Դեմագոգիայով ու կեղծ բարեպաշտությամբ զբաղվելու փոխարեն ՖԲ տիրույթից մեկ-մեկ դուրս եկեք ու ձեր հնչեցրած վերամբարձ խոսքերից գոնե մեկը ռեալ փորձեք իրականացնել: Թե չէ` սեփական անձի մանրության զգացումից ծնված ողջ աբիժնիկությամբ Առաջին Նախագահի համակիրների արարքներն եք քննադատում, որ ի՞նչ: Ու ամենանողկալին էն ա, որ դա որպես հույժ կառուցողական արարք եք համարում. իրականում տենց էլ կա, չմտածեք. դրանով լավ էլ վերաշինում եք դհոլ-զուռնայապաշտ ռեժիմը...: Հ.Գ. Հեղափոխության մասին տրաֆարետները ՖԲ-ի պատին շպպացնելով չի. դա կամ անելու դուխ են ունենում, կամ էլ սուս-փուս տեղն են սթրվում: Ու մյուս անգամ չհամարձակվեք պրիմիտիվ պոպուլիզմով պարզաջրված ձեր մտքերով փորձել իրական պայքարողներին ճիշտ ուղու վրա դնել»:

Նինա Մարգարյան. «Ես, ճիշտն ասաց, զարմանում եմ, թե ինչի վրա են ոմանք ուրախանում: Որ ՍՍ-ն 80-90 տոկոսով կվերարտադրվի՞։ Կարծում եք, որ լա՞վ եք ապրելու։ Սխալվում եք, նամանավանդ ՀՅԴ-ի բյուրոն է սխալվում: Իսկ ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյանի որոշմանը, ապա սենց ասեմ. վատ է, իհարկե, որ ՍՍ-ն իրեն սուլթանի կարգավիճակում կզգա ընտրությունների ժամանակ և կվերարտադրվի 80-90 տոկոսով, հեշտությամբ, քանի որ եթե Տեր-Պետրոսյանը դներ թեքնածությունը, ՍՍ-ի համար շատ ավելի դժվար կլիներ վերարտադրվել, հաշվի առնելով իրա ռեսուրսները և այլն: Բայց, մյուս կողմից, ընդունում եմ Տեր-Պետրոսյանի որոշումը ու հարգում, քանի որ այս պարագայում, երբ ՍՍ-ն պատրաստ է գնալ ամեն ինչին, որ հասնի աթոռին, Տեր-Պետրոսյանը պարտություն էր կրելու, իսկ երկրորդ պարտությունը բավականին ցավոտ է, ու կարող էր վերջ դնել Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերային: Այստեղ նույնիսկ հոգեբանորեն դժվար կլիներ: Իսկ այսպես պայքարը դեռ շարունակվելու է ու, կարծում եմ, նոր թափ է հավաքելու: Ժամանակը ցույց կտա: Գիտեք, ջիու-ջիցուի մեջ կա մի լավ սկզբունք. ենթարկվիր իրավիճակին, որ հաղթես: Կարծում եմ, որ սա այն դեպքն է: Միգուցե ոմանք ինձ հետ այս ամենում համաձայն չեն, բայց դա իմ անձնական կարծիքն է»:

Mephistopheles O'Hell. «ժողովուրդ, Տեր-Պետրոսյանն ուղղակի չի առաջադրել իր թեկնածությունն ու վերջ… Եթե նրա չառաջադրվելով` նշանակում է, որ նրա կրած գաղափարները պարտվել են, ուրեմն նա երբեք էլ չէր հաղթելու, անգամ եթե դառնար նախագահ: Կարևորը գաղափարներն են ու դրանց կրողները, այսինքն մենք: Ողբերգություն կլինի եթե «մենք» հեռանանք: So chin up, the battle is still on and it'll never end.. (Այնպես որ, քթներդ մի կախեք, ճակատամարտը դեռ շարունակվում է եւ երբեք չի ավարտվի-խմբ.)»:

Արմեն Օհանյան. «Պա՞րզ չի. էս որոշումն իմաստուն են համարում 1. բոլոր էն լեւոնականները, որ ներքուստ վստահ էին Լեւոնի պարտվելու մեջ 2. բոլոր էն հակա-լեւոնականները, որ վախեցած էին նրա հնարավոր հաղթանակից, իսկ ես վստահ էի, որ դնի` հաղթելու է, ոնց որ 2008-ին էր հաղթել, մեկ էլ ավելացնում եմ` երանի նրանց, ովքեր ներքուստ 100 % վստահ են, որ իրենց Րաֆֆին կամ Հրանտը կամ չգիտեմ էլ ով` հաղթող թեկնածու է, որովհետեւ իրենք հիմա ավելի քաղաքացի են, քան Լեւոնի որոշումից հուսահատվածները: Էդքան բան»:

Tigran Lriv Enc. «Хрусталев машину: (Ռուս կինոռեժիսոր Ալեքսեյ Գերմանի ֆիլմը` ստալինյան ժամանակաշրջանի վերջին օրերի մասին-խմբ.): Ահա այն միակ ֆրազը. որ կսազեր Լևոնի ասածից ընդամենը րոպեներ անց իրենց դրսևորած տիկնանց ու պարոնների վարքաքաքագծին։ Համոզված եմ. Լևոնը սա նույնպես հաշվի է առել։ Միամիտ ու չտես զանգվածը. մի կարևոր հանգամանք, այնուամենայնիվ, հաշվի չառավ։ Տեր-Պետրոսյանն ի՞նչ է. վերջին վայրկյանի՞ն կայացրեց որոշումը. թե՞ գիտեք լողափ գնալ-չգնալու երկընտրանքի առաջ էր կանգնած։ Որոշումն իրոք վաղուց էր կայացված ու շատերն էլ տեղյակ էին դրանից. այ. թե ինչո՞ւ այսքան երկար ձգձգվեց ու հալումաշ արեց չառաջադրման հաստատումը. դա արդեն լուրջ խոհրելու և մտահոգվելու առիթ է ստեղծել ռեժիմի համար։ Գլուխ ջարդել պետք չի. հաշվարկն իրոք շարքային չէ և ուռած գլուխներին խորհուրդ էլ չեմ տա ծանր ու թեթև անել մի պարզ պատճառով... ստացեք ձեզ հասնող արժանին։ Հ.Գ. Պետք չէր Լևոնի մոզգին առևտրական մոտեցում ցույց տալ. այ խելոք բազարչիներ»:

Արտակ Հարությունյան. «Չգիտեմ, թե ով ոնց, բայց ես մասնակցելու եմ ընտրություններին: Որպես շարքային ընտրող: Գնալու եմ, վերցնելու եմ քվեաթերթիկն, ավելացնեմ «Լևոն Տեր-Պետրոսյան» տողը, առաջը վանդակ գծեմ ու մեջ թռչնակ նկարեմ: Էսքան մի բան: Բայց տխուր եմ, ճիշտն ասած»:

Մնացական Գեւորգյան. «Մի բան հաստատ գիտեմ. Եթե Տեր-Պետրոսյանը մի բան արել ա, ուրեմն՝ հաստատ մեր ընդհանուր գործին նպաստելու համար ա: Մի բան գիտի: Կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո պարզ կդառնա հերթական սյուրպրիզ-քայլը»:

Կարեն Թովմասյան. «Նվիրվում է 2007-2012թթ Ազատության Հրապարակի, Ազատ- Անկախ-Հայաստանի դեմոկրատական հեռանկարները տեսնողներին, Մարտի 1-ի զոհերի ու Մյասնիկյանի հրապարակում պայքարող հայ ժողովրդի փառապանծ զավակներին, 5 տարի շարունակ զրկանքների գնացող ու պայքարող ժողովրդին: Եվ այնուամենայնիվ Լևոն Նախագահ!!!:
Կեցցենք մենք որ մեր առաջնորդի գլխավորությամբ հինգ տարի շարունակ Արմենբաշու համար մղձավանջ էինք դառել, որ ապացուցեցինք, որ մենք ծախվող չենք, հանձնվող չենք, որ պայքարող ենք ու որ անգամ սերժիկն իրա միշիկ էյեմներով, մեր մեջ ներդրած ականներով, հսկայական փողերով ու վարչական լծակներով ի զորու չէր հաղթել մեզ, հնազանդեցնել և ենթարկել մեզ: Մի օր մենք էլի կգանք, բայց երբ եկանք դուք արդեն փախած եք լինելու:
Հաղթելու ենք, իսկ առայժմ թույլ տանք որ վայելեք ձեր պյուռոսյան հաղթանակը:
Լևոն Նախագահ!!!!! Լևոն նախագահ!!!!!!! Լևոն նախագահ!!!!!!!!! Լևոն նախագահ!!!!
Պայքար, Պայքար մինչև վերջ!!!!!!!»:

Գոհար Սիմոնյան. «Կարո՞ղ էր, չէ՞, Նախագահը ընտրել Միլոշեւիչի ուղին, ով կործանեց Հարավսլավիան եւ կորցրեց Սերբիան։ Կարող էր, եւ ի տարբերություն նրան՝ էդքան խելք հաստատ ուներ, որ ոչ թե Հաագայում պատերազմի հանցագործ որակվեր, այլ Դարի մարդ ճանաչվեր եվրոյոնջաների կողմից...Չարե՛ց, գերադասեց «հեղաշրջվել» սեփական տականքի կողմից, բայց մեր գլխին կամ ՆԱՏՕ-ի կամ սեփական բանակի ռումբերը չթափել...Կարո՞ղ էր, չէ, հինգ տարի առաջ ասել՝ գնացեք սատկեք, հո կրակը չեմ ընկել ձեր ձեռը, կարող էր եւ չնայած՝ վստահ էր, որ սրանք ռեցեդեվիստի համառությամբ հերթական արքայադավությունն են անելու՝ իշխանության հետ միասին խմելով նույն պոռնկության գինուց, բայց վերադարձավ՝ հուսալով, թե գուցե հողում մեռած ցորենը երբեւէ հասկ դառնա...
Հիմա ի՞նչ եք ուզում, հոգեվաճառնե՛ր: Չի՛ առաջադրվում Տեր-Պետրոսյանը, այո, այլեւս լիդեր չի...Գնացեք պայքարեք էլ, փրկվեք էլ սերժառոբի ձեր պուճուր գետտոյում, որտեղ նույնիսկ մարմնավաճառներն են շփոթված շիկնում ձեր հոգեվաճառության ինքնամատույցության աստիճանից...»: