13.04.2017 13:31

Գարեգին Բ-ն եւ Փաշազադեն հանդիպման պայմանավորվածություն ունեն

Գարեգին Բ-ն եւ Փաշազադեն հանդիպման պայմանավորվածություն ունեն

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Արմենպրես» կառավարական լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման պայմանավորվածություն կա: Նա տեղեկացրել է, որ հանդիպման միջնորդությունն արել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա և Մենք, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ: Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում», - ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում