13.04.2017 14:34

Կառավարությունում քնարկվել է ներկրվող գյուղապրանքները տեղականով փոխարինելու հարցը

Կառավարությունում քնարկվել է ներկրվող գյուղապրանքները տեղականով փոխարինելու հարցը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ հանձնարարական է տվել:

Նա նշել է, որ  առաջարկվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ մեկը հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունն է, մյուսը՝ տեղական սերմնաբուծությունը՝ համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումով և այդ ոլորտի համակարգումով:

Կարապետյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ՝ հաշվարկելով դրանց ներկրվող ապրանքներին փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի համեմատականը: Ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել նաև «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնագետներին:

«Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական, շահութաբեր, հասկանալի բիզնես է: Ընթացքում խոսում ենք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք գտնի: Ինչ պայմանավորվել ենք ձեզ հետ վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ, բոլոր այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեն բիզնես բաղադրիչ, քննարկում ենք, որպեսզի կառավարման հանձնենք մասնավորին: Այդ հարցում մենք ձեր կողքին ենք: Դուք ձևակերպեք, կլուծենք», -նշել է Կարեն Կարապետյանը: