13.04.2017 16:05

«Ակօս». Արամ Աթեշյանը փորձել է խաբել Գարեգին Բեքչյանին

«Ակօս». Արամ Աթեշյանը փորձել է խաբել Գարեգին Բեքչյանին

Արամ Աթեշյանը փորձել է խաբել Պոլսո Պատրիարքության ընտրյալ տեղապահ Գարեգին արք. Բեքչյանին: Պոլսո «Ակօս» պարբերականի հետ զրույցում Բեքչյանը պատմել է, որ Աթէշեանը նրան հրավիրել է աղոթքի՝ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքի առողջության համար, որտեղ էլ փորձել է ստանալ Բեքչյան սրբազանի ստորագրութունը:

Նշվում է, որ ներկայացված փաստաթղթի բովանդակությունը կապված է մինչեւ պատրիարաքական ընտրություններ Աթեշեանին, որպես պատրիարաքական ընդհանուր փոխանորդ իր պաշտոնին մնալու համաձայնությունը: Բեքչյանը պատմել է նաեւ, որ իմանալով փաստաթղթի բովանդակությունը, ինքը կտրականապես հրաժարվել է ստորագրել այն:

Հիշեցնենք՝ Պոլսո պատրիարքարանում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու փորձ կատարվեց այս տարվա փետրվարին, երբ պատրիարքության ազդեցիկ հոգեւորականներից Սահակ եպս. Մաշալյանը սպառնաց հրաժարվել բոլոր պաշտոններից եւ լքել պատրիարքությունը՝ պահանջելով պատրիարքի նոր ընտրություններ: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով եւ միջնորդությամբ Աթեշյանն ու Մաշալյանը պայմանավորվեցին կարճ ժամանակում պատրիարքական տեղապահի ընտրություններ անցկացնել՝ մոտակա ամիսներին պատրիարքի ընտրություններ կազմակերպելու պայմանով: Մարտի 15-ին կայացած տեղապահի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը, սակյան հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Ստամբուլի նահանգային իշխանությունները չեղյալ են համարում ընտրությունների արդյունքները: