14.04.2017 13:57

Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը

Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն նախատեսում է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալու հրավեր ուղարկել:

Այս կապակցությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք նախագահ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանից:

Վերջինս նշեց, որ նախագահ Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը: