14.04.2017 14:36

Դատախազությունը ուսումնասիրում է ՍԱՍ-ի Արտակի վերաբերյալ ձայնագրությունը

Դատախազությունը ուսումնասիրում է ՍԱՍ-ի Արտակի վերաբերյալ ձայնագրությունը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի՝ նախօրեին հրապարակված ձայնագրությունը:

Նախօրեին համացանցում հայտնվեց «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որը վկայում է այն մասին, որ ընկերության ղեկավարներից մեկը (ենթադրաբար՝ Արտակ Սարգսյանի եղբայրը) աշխատակիցներին հրամայում է քվե բերել Արտակ Սարգսյանի համար՝ սպառնալով «վատ արդյունքների» դեպքում հեռացնել աշխատանքից: Այնուհետեւ նա կարդում է ընկերության աշխատակիցների անուններն ու ըստ նրանց բերած ձայների՝ ամոթանք է տալիս կամ խրախուսում է նրանց: