14.04.2017 15:00

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մայիսի 2-ից կզբաղեցնի Յուրի Խաչատուրովը, RIA Novosti գործակալության փոխանցմամբ, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Բիշքեկում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Սեմերիկովը տեղեկացրել է, որ Խաչատուրովի թեկնածությունն ընդունվել է միաձայն:

Նա նշել է նաեւ, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշել են պարգեւատրել նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Առաջին աստիճանի շքանշանով:

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նաեւ քննարկել են նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմա-քաղաքական եւ ռազմա-ստրատեգիական իրավիճակին վերաբերող հարցեր:

Խաչատուրովը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, իսկ մինչեւ 2016-ի հոկտեմբերը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնները: