14.04.2017 17:08

Ապահով երկրների վարկանիշում Հայաստանը 34-րդն է - WEF

Ապահով երկրների վարկանիշում Հայաստանը 34-րդն է - WEF

Շվեյցարական World Economic Forum ոչ կառավարական կազմակերպությունը ներկայացրել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վերաբերյալ զեկույցը:

Կազմակերպության փորձագետները զեկույցը կազմելիս հաշվի են առել երկրներում ահաբեկչության, հանցավորության և բռնության մակարդակը:

Ամենաապահով երկրների վարկանշային ցանկը գլծավորում են Ֆինլանդիան,  Արաբական Միացյալ Էմիրություններն ու Իսլանդիան: Ցուցակը եզրափակում Է Կոլումբիան, որին նախորդում են Եմենը, Սալվադորը և Պակիստանը:

Հայաստանն 136 պետություն ներառող վարկանշում զբաղեցնում է 34-րդ տեղը՝ հարեւան երկրներից զիջելով միայն Վրաստան-ին (29): Ադրբեջանը 35-րդն է, Իրանը՝ 87-րդը, Ռուսաստանը 109-րդը եւ Թուրքիան՝ 116-րդը: