15.04.2017 09:00

«Միլան»-«Ինտեր». Չանգա Ջոնգի Suning Group-ն ընդդեմ Յոնհոնգ Լիի Rossoneri Sport Investment Lux -ի

«Միլան»-«Ինտեր». Չանգա Ջոնգի Suning Group-ն ընդդեմ Յոնհոնգ Լիի Rossoneri Sport Investment Lux -ի

Ապրիլի 15, մեկնարկը՝ ժամը 14:30, Միլան, «Ջուզեպե Մեացա»

Մրցավար՝ Դանիլե Օրսատո

Ոչինչ հաշվի չառնելով՝ նրանք ամեն դեպքում դա արեցին: Սիլվիո Բերլուսկոնին  և ընկերները «Միլանը» վաճառեցին չինական ներդրողներին, մի հանգամանք, որն այս հանդիպումը դարձնում է առանձնահատուկ: 2 միլանյան ակումբների  պատմության մեջ առաջին անգամ  այս թիմերը ղեկավարում են արտասահմանցիներ: Այնպես, որ կարելի է ասել, որ այսօր «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում ոչ թե միլանյան դերբի է, այլ չինական: Չանգա Ջոնգի Suning Group-ը դուրս կգա Յոնհոնգ Լիի Rossoneri Sport Investment Lux -ի դեմ պայքարի: Մրցաշրջանի երկրորդ կեսը «Ինտերը» մրցաշարային աղյուսակում անցկացրեց՝ վերևից նայելով «Միլանին»: Եվ դա շատ տրամաբանական էր: Ստեֆանո Պյոլիի գալուստի հետ մեկտեղ թիմն ասես վերակազմավորվեց և իր խաղամակարդակով մոտեցավ այնպիսի թիմերի, ինչպիսիք «Նապոլին» ու «Ռոման» են: Այնուհանդերձ, վերջին 2՝ «Սամպադորիայի» և «Կրոտոնեի» հետ հանդիպումներում կրած պարտությունների պատճառով Պիոլիի բոլոր ջանքերը  ի զուր անցան: Իհարկե, «Ինտերը» նախկինի պես հավակնում է Եվրոպայի լիգայի ուղեգրին, սակայն հիմա արդեն 4-րդ տեղինգլխավոր հավակնորդը չէ, իսկ այդպիսին էր դեռևս 2 շաբաթ առաջ: 31–րդ տուրից առաջ «Ինտերն» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Պիոլիի սաները 17 հաղթանակ են տոնել, 10 անգամ պարտվել են  և գրանցել 4 ոչ-ոքի:

 

«Միլանը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, քանի որ 2 միավոր ավելիի է վաստակել: Մրցաշրջանի ընթացքում Բրոկիի սաները 17 անգամ հաղթել են, 8 անգամ՝ պարտվել և գրանցել 6 ոչ ոքի: Թվում էր՝ մրցաշրջանի 2-րդ կեսում ռոսիոներները թուլացել են, սակայն վերջին 9 հանդիպումներից պարտվել են միայն «Յուվենտուսին»:

«Ինտերը» մարզավիճակն այս պահին այնքան էլ չի գոհացնում: «Կրոտոնեից» կրած պարտությունը թիմին դժվարին իրադրության առաջ է կանգնեցրել և հիմա հաղթանակն ուղղակի օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Սակայն դա շատ բարդ կլինի, քանի որ ռոսիոնրները հիանալի մարզավիճակում են և հավակնում են Եվրոտարածքում տեղ գտնելուն: Այնպես, որ հետաքրքրիր ու լարված պայքար է սպասվում: