27.12.2012 16:24

Արգենտինայի կենդանաբանական այգում հրավառության պատճառով մահացել է սպիտակ արջը

Արգենտինայի կենդանաբանական այգում հրավառության պատճառով մահացել է սպիտակ արջը

Բուենոս-Այրեսի կենդանաբանական այգում Սուրբ ծննդյան տոն օրը՝ վաղ առավոտյան, վախճանվել է Վիններ անունով հայտնի սպիտակ արջը: Կենդանու մահվան պատճառը խիստ շոգն է եղել և նյարդային լարվածությունը, որն էլ ավելի է սրվել հրավառության խլացնող որոտներից, հայտնում է The Buenos Aires Herald լրատվամիջոցը:

14-ամյա արջը Բուենոս-Այրես էր բերվել Չիլիից և երկար տարիներ համարվում էր կենդանաբանական այգու խորհրդանիշն ու այցեքարտը: