17.04.2017 15:34

Ռիմա Դեմիրճյան. Եթե Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ, այսպիսի Հայաստան չէր լինի. Տեսանյութ

Այսօր լրանում է քաղաքական եւ  պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը: Այդ առիթով այսօր Կարեն Դեմիրճյանի շիրմի մոտ հարգանքի տուրք մատուցեցին նրա հարազատները, համախոհները, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի լիարժեք գնահատականը դեռ առջևում է: Բայց, այնումենայնիվ, պետք է ասենք, որ հիմա էլ նրան բարձր են գնահատում:

«Պատմական դեմքը բոլոր դեպքերում ունի երկու պատնեշ, որպեսզի իրոք պատմական դառնա, դա ժամանակն է և մարդկանց հիշողությունը: Այսօր՝ համարյա 18 տարի անց, կարող ենք հաստատ ասել, որ Կարեն Դեմիճյանը այդ երկու պատնեշն էլ հաղթահարել է»,- ասաց Ռիմա Դեմիրճյանը:

Հարցին՝ եթե Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ, այսպիսի՞ Հայաստան կունենայինք, Ռիմա Դեմիրճյանը պատասխանեց, որ այնպիսին, ինչպիսին կա, չէր լինի, նշելով, որ դժվարությունները բոլոր ղեկավարների համար են, բայց որ մի քիչ ավելի լավ կլիներ՝ ինքը չի կասկածում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան

 


01
01
01
01
01
01
01
01