17.04.2017 17:27

Դժբախտ պատահար Լոռու Շամլուղի հանքավայրում. Հանքափորը մահացել է - Shamshyan.com

Դժբախտ պատահար Լոռու Շամլուղի հանքավայրում. Հանքափորը մահացել է - Shamshyan.com

Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում այսօր ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում հանքում հանքաքարն ընկել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակից, Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Աղբալ Առաքելյանի վրա, ինչի հետեւանքով նա մահացել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Փլուզման հետևանքով Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոնի բուժբրիգադի կողմից տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Առաքելյանն աշխատում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում՝ որպես հորատանցող, իսկ դեպքը տեղի է ունեցել աշխատանքի ժամանակ։