17.04.2017 18:06

«Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը համացանցում է (Տեսանյութ)

Հայոց ցեղասպանության շրջանը նկարագրող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը՝ հայերեն թարգմանությամբ, համացանցում է:

Ֆիլմի ռեժիսորը Թերրի Ջորջն է, որը նոմինացված էր Օսկարի` որպես լավագույն ռեժիսոր` «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմի համար, սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի միջոցներով: Ֆիլմի երեւանյան պրեմիերան կկայանա ապրիլի 27-ին: