27.12.2012 16:33

Ասադը բանագնացներ է ուղարկել Ռուսաստան

Ասադը բանագնացներ է ուղարկել Ռուսաստան

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանագնացները դեկտեմբերի 27-ին ժամանել են Մոսկվա՝ ՌԴ արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հետ բանակցելու նպատակով, հայտնում է Интерфакс գործակալությունը:

Պատվիրակությունը գլխավորում է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մակդադը: Ամենայն հավանականությամբ, բանակցությունների գլխավոր թեման ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի՝ սիրիական հակամարտության կարգավորման հերթական նախաձեռնությունը կլինի: