27.12.2012 16:49

Օբամայի այցի ժամկետները Ռուսաստան դեռ հայտնի չեն

Բարաք Օբամայի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի օրը հայտնի կդառնա ԱՄՆ-ում կառավարության վերջնական ձևավորումից հետո, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ ընթացիկ տարի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ոչ այդքան լավ հարաբերությունների համատեքստում է ավարտվում՝ ԱՄՆ Կոնգրեսում «Մագնիցկու ակտի» ընդունման պատճառով և հույս է հայտնել, որ գալիք տարի երկու երկրների հարաբերությունները դրական ուղղով կզարգանան: