18.04.2017 20:12

Գյումրիի 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել - Aravot.am

Գյումրիի 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել - Aravot.am

Մի քանի ժամ է՝ Գյումրի Մուշ թաղամասում ոստիկանները ռուսաստանցի սպաների հետ համատեղ թակում են բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում, տեղեկացնում է Aravot.am-ը:
Կայքի թղթակիցը ոստիկանությունից ճշտել է, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել։ Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անունը Դմիտրի Լոշմանով է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում