18.04.2017 21:28

Բրիտանիայում «խելացի» վիրակապ են մշակում

Բրիտանիայում «խելացի» վիրակապ են մշակում

Մոտակա ամիսներին Բրիտանիայում կփորձարկվեն «խելացի» վիրակապեր, որոնք կկարողանան հասկանալ՝ արդյոք վերքը լավանում է, եւ տեղեկատվությունը կուղարկեն անմիջապես բժշկին, տեղեկացնում է BBC-ն:
Վիրակապերում կգործածվի գերարագ 5G տեխնոլոգիա՝ գնահատելու համար, թե որքան երկար բուժում է պետք հիվանդին եւ ինչպիսին է նրա ակտիվության մակարդակը: Այս գյուտը մշակվում է Սուոնսիի համալսարանին կից Կենսաբանական գիտությունների ինստիտուտում:
«5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել պինդ, հուսալի լայնաշերտ կապ, որն անընդհատ կաշխատի հանուն առողջապահության», - ասել է ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մարկ Կղեմենտը