19.04.2017 14:18

Հայաստանում մոտ 4 տարով ավոլի ուշ են ամուսնանում, քան խորհրդային տարիներին

Հայաստանում մոտ 4 տարով ավոլի ուշ են ամուսնանում, քան խորհրդային տարիներին

Հայաստանում ամուսնության տարիքային միջին շեմն ավելացել է մոտ 4 տարով:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ տղամարդկանց ամուսնության միջին տարիքը Հայաստանում 29.4 տարեկան է, մինչդեռ տարիներ առաջ տղամարդիկ ընտանիք էին կազմում միջինը 25.5 տարեկանում:

Կանանց պարագայում, ըստ պաշտոնյայի, ամուսնության միջին տարիքը խորհրդային վերջին տարիներին 22 տարեկանն էր, իսկ հիմա՝ 26.2:

«Կանանց 72-73%-ի պարագայում ամուսնության տարիքը 20-29 տարեկանն է, տղամարդկանց 65%-ի դեպքում՝ 25-30 տարեկանը»,- նշեց Կույումջյանը: