19.04.2017 16:10

Երկրին հսկայական աստղակերպ է մոտենում

Երկրին հսկայական աստղակերպ է մոտենում
ESA/NASA

Երկրին է մոտենում շուրջ կես կիլոմետր լայնությամբ JO25 աստղակերպը: Ապրիլի լույս 20-ի գիշերը այն Երկրից մինչեւ 1,8 միլիոն կիլոմետր հեռավորության վրա կլինի (մոտավորապես Երկրից Լուսին տարածության հնգակին):

Սա նման չափսերի երկնային մարմնի՝ Երկրին առավելագույնս մոտ հեռավորությունն է վերջին 400 տարիների ընթացքում, տեղեկացրել են ամերիկյան NASA գործակալությունում, թեեւ ավելի մանր մարմինները պարբերաբար հայտնվում են ավելի մոտ հեռավորության վրա, փոխանցում է BBC-ն:

JO25-ը  Երկրին իրական վտանգ չի սպառնում, թեեւ ընդգրկված է մոլորակի համար պոտենցիալ վտանգավոր տիեզերական օբյեկտների թվում: Եթե նման աստղակերպը ընկներ Երկրի վրա, ամբողջովին կկործանվեր աշխարհամասերից մեկը, անգամ եթե այն ընկներ օվկիանոսի մեջ, նշում են մասնագետները: