20.04.2017 09:00

Միխաել Բալակը առաջարկում է վերախաղարկել «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը

Միխաել Բալակը առաջարկում է վերախաղարկել «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը

Մյունխենի «Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Միխաել Բալակը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա»(4:2) հանդիպումից հետո նշել է, որ այն պետք է վերախաղարկել:

«Սկանդալ: Ոչ մի կարմիր քարտ էլ չկար: Մեկ մետրանոց խաղից դուրս վիչակը չի նկատում մրցավարը: Կարծում եմ պետք է վերախաղարել հանդիպումը»,- գրել է գերմանացին Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա» խաղի մրցավարությունը խիստ մտահոգություն առաջացրեց ֆուտբոլային հանրության շրջանում: Մասնավորապես, ընդդիմախոսների կարծիքով՝ գլխավոր մրցավար Վիկտոր Կաշային անտեղի կարմիր քարտ ցույց տվեց մյունխենցիների կիսապաշտպան Արտուրո Վիդալին, ինչպես նաև արձանագրեց Կրիշտիանու Ռոնալդուի՝ «խաղից դուրս» իրավիճակից խփած երկու գոլերը: