20.04.2017 09:15

Մոուրինյոն բացատրել է եվրագավաթներում անգլիական ակումբների անհաջողությունների պատճառները

Մոուրինյոն բացատրել է եվրագավաթներում անգլիական ակումբների անհաջողությունների պատճառները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել եվրագավաթներում անգլիական ակումբների անհաջողությունների մասին.

«Կարծում եմ՝ գլխավոր խնդիրը խաղերի քանակի մեջ է: Սուրբ ծնունդը կարևոր շրջան է, որը դժվար է հաղթահարել Պրեմիեր լիգայում: Բացի այդ մրցաշարի մակարդակը լրիվ այլ է: 

Նախորդ հանգստյան օրերին «Ռեալ»-ը երկրորդ կազմով էր խաղում երկրի առաջնությունում: Անգլիայում այդպես անհնար է:

Այստեղ յուրաքանչյուր խաղ անցնում է շատ բարձր տեմպով՝ առաջինից մինչև վերջին րոպեն: Այստեղ ավելի բարդ է խաղալը, քան մյուս երկրներում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Նշենք, որ եվրագավաթների խաղարկությունում պայքարը շարունակող անգլիական միակ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որ ապրիլի 20-ին Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կընդունի «Անդերլեխտ»-ին: