20.04.2017 09:30

Կլոպ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փորձի, արագության և տաղանդի համադրություն է

Կլոպ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փորձի, արագության և տաղանդի համադրություն է

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթելու հավանականությունը.

«Նրանք հիանալի և լավ պատրաստված կազմ ունեն: Ամենայն հավանականությամբ մանկունիանցիները կհասնեն Եվրոպա լիգայի եզրափակիչ, և այդ ժամանակ կտեսնենք, թե քանի առանցքային խաղացող ունեն իրենց տրամադրության տակ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փորձի, արագության և տաղանդի համադրություն է: Նրանք, իսկապես, շատ լավ թիմ ունեն: Իմ կարծիքով հենց «Յունայթեդ»-ն է Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ապրիլի 20-ին սեփական հարկի տակ կընդունի «Անդերլեխտ»-ին: Բելգիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: