20.04.2017 09:45

Մոուրինյոն նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք պատրաստ չեն «Անդերլեխտ»-ի դեմ խաղին

Մոուրինյոն նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք պատրաստ չեն «Անդերլեխտ»-ի դեմ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Անդերլեխտ»-ի դեմ պատասխան խաղից առաջ անդրադարձել է թիմի կադրային խնդիրներին.

«Ռունին շարունակում է աշխատել և կատարելագործվել: Եթե այսօրվա մարզման ժամանակ ամեն ինչ լավ լինի, ապա հինգշաբթի օրը նա կլինի պահեստայինների թվում: Ռունիի փորձը կարող է մեզ օգուտ բերել առաջիկա խաղում:

Կադրային ծրագրերում այլ փոփոխություններ չկան: Սմոլինգը, Ջոնսը և Մատան դեռևս վնասվածքներ ունեն և պատրաստ չեն հանդիպմանը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:05-ին: