20.04.2017 10:00

«Спорт-Экспресс». Մովսիսյանը՝ «Սպարտակ»-ի 2010-ականների խորհրդանշական թիմում

«Спорт-Экспресс». Մովսիսյանը՝ «Սպարտակ»-ի 2010-ականների խորհրդանշական թիմում

Ռուսական հեղինակավոր «Спорт-Экспресс» պարբերականը կազմել է Մոսկվայի «Սպարտակ»-ի 2010-ական թվականների խորհրդանշական թիմը, որում  ընդգրկել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով հիմա պաշտպանում է MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի գույները:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում խաղացել է 2013-2016 թվականներին: Այդ տարիների ընթացքում հայազգի հարձակվողը մոսկովյան թիմի կազմում անցկացրել է 62 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ: