20.04.2017 10:30

Միայն ոստիկանությանն է հաջողվել մրցավարական սենյակից դուրս բերել «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին

Միայն ոստիկանությանն է հաջողվել մրցավարական սենյակից դուրս բերել «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին

Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները՝ «Ռեալ» - «Բավարիա» հանդիպման սկանդալայնությունը չի ավարտվել մրցավարի եզրափակիչ սուլիչով:

Խաղից հետո «Բավարիա»-ի մի քանի ֆուտբոլիստներ՝ մասնավորապես, Ռոբերտ Լևանդովսկին, Տիագո Ալկանտարան և Արտուրո Վիդալը, մտել են մրցավարական սենյակ և փորձել խոսել խաղի գլխավոր մրցավար Վիկտոր Կաշաիի հետ:

Ականատեսները պնդում են, որ հույզերի ազդեցության տակ գտնվող ֆուտբոլիստներին մի կերպ է հաջողվել դուրս հանել սենյակից՝ այն էլ Մադրիդի ոստիկանության ներկայացուցիչների միջամտությամբ: