20.04.2017 10:44

Սիմեոնե կամ Կոնտե. «Ինտերի» հավակնոտ նախագիծը

Սիմեոնե կամ Կոնտե. «Ինտերի» հավակնոտ նախագիծը

Դիեգո Սիմեոնեին կամ Անտոնիո Կոնտեին համոզելու համար պետք է անել առաջարկ, որից չի կարելի հրաժարվել: Եվ «Ինտերը» չի նահանջի: Վերջին ժամերին վերսկսվել է Չոլոյի որսը, որի ժամանումն այս պահին ավելի հավանական է համարվում, քան Իտալիայի հավաքականի նախկին մարզչինը: Մի խոսքով, եթե նոր փորձ ձեռք բերելու Սիմեոնեն ցանկություն արտահայտի, նրան թույլ կտան հեռանալ, քանի որ փոխադարձ սերն ու հարգանքը շատ ուժեղ է:
Կարծես թե «Ինտերն» արդեն պատրաստ է սեղանին դնել հինգ տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում մոտ 10-11 միլիոն եվրո արժողությամբ՝ գումար, որն այս կողմերում միայն Ժոզե Մոուրինյոյին են վճարել: Փող, աշխատանքի շարունակականություն և մեծ լիազորություններ նաև շուկայի հարցերում. ոգևորիչ նախագիծ է թե՛ Սիմեոնեի, թե՛ Կոնտեի համար: Բացի այդ՝ հաջորդ տարվա Չեմպիոնների լիգա մտնելու ծրագիրը չի կարող ձախողվել: 2018-2019 մրցաշրջանից Չեմպիոնների լիգային մասնակցելու են չորս իտալական թիմեր, այնպես որ դուրս մնալը իսկական աղետ կլինի: Եթե այս երկու մարզիչներից մեկն իր համաձայնի մարզել «Ինտերը», հաստատ Պիոլիին հրաժեշտ ենք տալու: