19.04.2017 18:46

«ՍԱՍ-ի Արտակի» ձայնագրության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

«ՍԱՍ-ի Արտակի» ձայնագրության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրության վերաբերյալ: Հայտնի ձայնագրությունում, որն արվել է մոտ մարտի 14-ին, ենթադրաբար ՍԱՍ-գրուպի սեփականատեր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ընկերության աշխատակիցներին սպառնում է հեռացնել աշխատանքից, եթե նրանք եղբոր համար «ձայն չբերեն»: Նա նաեւ սպառնալիքներ ու ամոթանքներ է հնչեցնում քիչ ձայն բերածների հասցեին, ինչպես նաեւ՝ խոստանում է «լավ աշխատողներին» առաջխաղացում ապահովել ու դեպի Փարիզ ուղեւորության տոմս տալ: 

Ապրիլի 14-ին գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն' դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: