20.04.2017 08:30

«Մոնակո» - «Բորուսիա» Դ.՝ 3:1. ֆրանսիական ակումբը կիսաեզրափակչում է (տեսանյութ)

«Մոնակո» - «Բորուսիա» Դ.՝ 3:1. ֆրանսիական ակումբը կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մոնակո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Դորտմունդի «Բորուսիա»-ին: Լեոնարդու Ժարդիմի սաները Դորտմունդում հաղթել էին 3։2 հաշվով, իսկ տանը հաղթեցին 3։1 հաշվով։ «Լուի II» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում դաշտի տերերը հանեցին կիսաեզրափակչի ուղեգրի վերաբերյալ բոլոր հարցերը․ արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, իսկ 17-րդ րոպեին Ռադամել Ֆալկաոն կրկնապատկեց առավելությունը։ 

Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ 48-րդ րոպեին հաշիվը կրճատեց Մարկո Ռոյսը, իսկ երկու գնդակի առավելությունը 81-րդ րոպեին վերականգնեց Վալեր Ժերմենը։ 

Այսպիսով, «Մոնակո»-ն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրաակիչ փուլի ուղեգիր է նվաճում` միանալով Մադրիդի «Ռեալ»-ին, «Ատլետիկո»-ին և Թուրինի «Յուվենթուս»-ին:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Մոնակո» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3։1 (ընդհանուր՝ 6։3)
Գոլերը՝ Մբապե 3՛, Ֆալկաո 17՛, Ժերմեն 81՛ - Ռոյս 48՛