20.04.2017 08:45

«Բարսելոնա» - «Յուվենթուս»՝ 0:0. թուրինցիները կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճում (տեսանյութ)

 «Բարսելոնա» - «Յուվենթուս»՝ 0:0. թուրինցիները կիսաեզրափակչի ուղեգիր են նվաճում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենթուս»-ին

1/4 եզրափակչի առաջին խաղում թուրինցիները սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ էին տոնել, իսկ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած պատասխան խաղում գոլեր չարձանագրվեցին։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ամբողջ հանդիպման ընթացքում ունեին զգալի առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը և կրկնել նախորդ փուլի հաջողությունը։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 0։4 հաշվով պարտվել էր «Պարի Սեն Ժերմենին», սակայն տանը 6։1 հաշվով տոնած պատմական հաղթանակից հետո պայքարը շարունակելու հնարավորություն էր ստացել։
Այսպիսով, «Յուվենթուս»-ը դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
«Բարսելոնա» - «Յուվենտուս»՝ 0։0 (ընդհանուր՝ 0:3)