20.04.2017 01:43

Գյումրիի ռազմաբազայից անհետացած զինծառայողը հայտնաբերվել է - Aravot.am

Գյումրիի ռազմաբազայից անհետացած զինծառայողը հայտնաբերվել է - Aravot.am

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերել են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում, տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով Շիրակի մարզի դատախազին: Նրան ուղեկցել են ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։

Լոշմանովը երկու օր առաջ էր ինքնակամ դուրս եկել զորամասից: