20.04.2017 12:15

Փորձագետները հաստատել են, որ Իդլիբում զարին է կիրառվել

Փորձագետները հաստատել են, որ Իդլիբում զարին է կիրառվել

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ) եկել է այն եզրակացության, որ այս տարվա ապրիլի սկզբին սիրիական Իդլիբ նահանգում ավիահարված հասցնելիս կիրառվել է զարին կամ նյարդակաթվածահարող ներգործության համանման նյութ: Այդ մասին, ինչպես հայտարարել են կազմակերպությունում, վկայում են փորձաքննությունների անհերքելի արդյունքները:

Ապրիլի 4-ին ապստամբների վերահսկողության տակ գտնվող Խան-Շեյխուն քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվեց առնվազն 87 մարդ:

Հարձակման տասը զոհերից վերցված փորձանմուշները հետազոտվել են չորս տարբեր լաբորատորիաներում, և հետազոտության արդյունքները զարինի կամ զարինանման նյութի ազդեցության ապացույցներ են տվել:

Չորեքշաբթի օրը Քիմիական զենքն արգելող կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Շուլգինը հայտարարել է, որ Մոսկվան կազմակերպությանը ապացույցներ է ներկայացել այն մասին, որ Իդլիբում գրոհը «թատերականացված բնույթ է կրել»: Նա նշել է, որ զարին կիրառտելու դեպքում տուժածների բիբերը նեղանում են, «մինչդեռ լուսանկարներում երևում է, որ երեխաների բիբերը լայնացած են»:

Փոխանցում է BBC-ն: