20.04.2017 13:25

Աստղագետները ենթադրաբար հարմար կենսապայմաններով էկզոմոլորակ են հայտնաբերել

Աստղագետները ենթադրաբար հարմար կենսապայմաններով էկզոմոլորակ են հայտնաբերել

Աստղագետները հայտնաբերել են LHS 1140b էկզոմոլորակը, որը գտնվում է իր աստղի բնակելի գոտում, որտեղ հնարավոր է հեղուկ ջրի առկայությունը: Գիտնականների կարծում են, որ այս երկնային մարմինը կյանքի համար պիտանի լինելու համար ամենահարմար թեկնածուն է:

Էկզոմոլորակը պտտվում է LHS 1140 կարմիր գաճաճի շուրջը, որն ավելի քիչ է ճառագայթում, քան նման մյուս աստղերը: Երիտասարդ աստղերին հատուկ նման ճառագայթումը կարող է կործանարար լինել երկնային մարմինների մթնոլորտի համար: Սակայն մոլորակի խոշոր չափերը (Երկրից 1,4 անգամ մեծ) վկայում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում նրա մակերեւույթին կարող էր մագմայի օվկիանոս գոյություն ունենալ, որը գազային թաղանթը ջրի գոլորշիներով է հագեցրել: Նման վիճակը պահպանվել է մինչ այն ժամանակը, երբ աստղն ավելի հանդարտ վիճակի է անցել:

LHS 1140b-ում տարին մոտ 25 օր է տեւում: Գիտնականների կարծիքով՝ հայտնաբերված էկզոմոլորակը մեծ հավանականությամբ կյանքի համար ավելի պիտանի է, քան Proxima b-ն կամ TRAPPIST-1 համակարգի մոլորակները: